Քաղաքական

05.09.2016 13:06


Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: «Զվարթնոց» օդանավակայանում Վրաստանի իր գործընկերոջը դիմավորել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ կառավարությունից հայտնում են, որ դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Այս խորագրի վերջին նյութերը