Քաղաքական

05.09.2016 13:20


Իրավապաշտպան. «Պետք է մեղադրանք առաջադրվի նաև Վիտալի Բալասանյանին»

Իրավապաշտպան. «Պետք է մեղադրանք առաջադրվի նաև Վիտալի Բալասանյանին»

–Ես ոչինչ չեմ տեսնում, պատկերացնո՞ւմ եք՝ ես տեսել ու ասել եմ, թե քանի զրահատեխնիկա է մոտենում և որ փողոցից,այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը, որը մարդկանց օժանդակելու համար մեղադրանք առաջադրելը համարում է քաղաքական: Նրան մեղադրանք է առաջադրվել Վարուժան Ավետիսյանի և Պավել Մանուկյանի հետ կայուն կապ պաշտպանելու, ինչպես նաև իրավապահ մարմինների գործողությունների մասին տեղեկություն տալու համար։

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանի խոսքով՝ Եղնուկյանին առաջադրված մեղադրանքը գրել են ոչ թե իրավաբանները, այլ բանասերները.

–Չկան այն հանցագործությունները կատարողները, որոնց օժանդակելու մեջ մեղադրվում է Կարո Եղնուկյանը։ Ասում են՝ օժանդակել է Պավել Մանուկյանին, որ պատանդներին երկար պահի, այնինչ Պավել Մանուկյանին չեն առաջադրել պատանդներին երկար պահելու մեղադրանք: «Սասնա ծռերից» ոչ մեկին մեղադրանք չառաջադրվեց շենք շինությունները զավթելու մասով, բայց Կարո Եղնուկյանիին մեղադրում են դրան օժանդակելու մեջ,- ասել է փաստաբանը։

Ասուլիսի մյուս բանախոս, իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ նկատել է՝ այդ դեպքում պետք է մեղադրանք առաջադրվի նաև ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանին, քանի որ նա ևս կապ է հաստատել «Սասնա ծռեր» խմբի անդամների հետ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը