Կարծիք

06.09.2016 10:26


«Աղայի» փոխարեն խոսեց ծառան

«Աղայի» փոխարեն խոսեց ծառան

Հանրապետականը միատարր կառույց չէ. այնտեղ կան տարբեր մարդիկ, այդ թվում նաև՝ շատ լուրջ, և այլ պայմաններում երկրին իրենք կարող են օգուտ բերել: Բայց դրա հետ մեկտեղ՝ Հանրապետականում կան մարդիկ, ովքեր բացահայտ կատարում են խեղկատակների դերը, և Սերժ Սարգսյանը դրանց կերակրատաշտակին է մոտեցնում միայն այն բանի համար, որ անհրաժեշտ պահին խոսեցնի նրանց դեմ, ում մեջ «աղան» վտանգ է տեսնում:

Նմանօրինակ խեղկատակ ծառաներից մեկը «հավերժ երիտասարդ», դյուրավառ, բոցատենչ և կրակոտ Կարեն Ավագյանն է: Վերջինիս Սերժ Սարգսյանը ստատուս գրել տվեց Վարդան Օսկանյանի և «Համախմբում» կուսակցության դեմ: Կարեն Ավագյանն այն սորտի մարդկանցից է, ովքեր առանց շեֆի «դաբրոյի»՝ սկի իրենց նասկիի գույնը չեն կարող ինքնուրույն որոշել, ուր մնաց՝ ստատուս գրեն: Հետևաբար, կարող ենք նշել, որ Սերժ Սարգսյանին շատ են անհանգստացնում Վարդան Օսկանյանի կուսակցությունը և նրա գործունեությունը, մասնավորապես ՏԻՄ ընտրություններին մասնակցելը և հաղթանակի հայտ ներկայացնելը:

Դյուրավառ ծառայի անհանգստությունը ցուցադրում է աղայի վախերը: Ինչն իր հերթին նշանակում է, որ քաղաքական գործընթացը պետք է շարունակել նույն ոգով, որպեսզի ո՛չ աղան, ո՛չ ծառան հանգստի մեկ օր չստանան, և վերջում, ի ուրախություն բոլորիս, մեկնեն չվաստակած հանգստի և ազատեն պետական համակարգն իրենց գարշելի ներկայությունից:

Առաքել Դավթյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը