Մեկնաբանություն

06.09.2016 12:00


Ինչպես «1in.am»-ը վերագտավ իր մոտիվացիան

Ինչպես «1in.am»-ը վերագտավ իր մոտիվացիան

Ամռան շոգ օրերին սերժական «1in.am»-ում մի հայտարարություն տեղադրվեց, թե բա՝ հոգնել ենք, էլ պայքարելու ուժ չունենք, կորցրել ենք աշխատելու մոտիվացիաներս ու փակվում ենք:

Պարզ էր, որ այդ կայքը, որն իշխանությունների օգնությամբ թաղված էր (է) գովազդի մեջ ու սնվում էր (է) օլիգարխիայի փողերով, ժամանակավորապես փակվում էր ոչ թե վեհ գաղափարներից կամ հոգնածությունից, այլ ներիշխանական ինչ-ինչ խնդիրներից ու ներկլանային ինչ-ինչ հաշվարկներից ելնելով: «Սասնա ծռեր» խմբի գործողությունները և Սարգսյանի վախերը, սակայն, որոշակիորեն փոխեցին «Մոտիվացիա» օպերացիայի սցենարն, ու Բ26-ից արագ խաղի մեջ մտցրեցին «1in.am»-ին:

«Օլիգարխ» կոչվածների դեմ, իբր, կռիվ տվող, բայց նույն շրջանակից սնվող «1in.am»-ն այժմ վերագտել է իր մոտիվացիան Սերժ Սարգսյանի ու նրա ընտանիքի շահերը բացահայտ ձևով պաշտպանելու միջոցով:

Եթե մինչև «մոտվիացիայի կորուստը» սույն քարոզչամիջոցը Սերժ Սարգսյանին փորձում էր պաշտպանել «տակից»՝ «Սերժը վատն է, բայց մյուսներն էլ են վատը» կոդի շրջանակներում հիմնականում կռիվ տալով ՀՀԿ ղեկավարի ընդդիմախոսների դեմ, ապա մոտիվացիան վերագտնելուց հետո սրանք արդեն Սարգսյանին պաշտպանում են «վրայից», այսինքն՝ պաշտոնապես:

Հիմա շրջանառության մեջ է դրվել «Հայաստանը 2008-ից հետո անկում է ապրում, քանի որ Սերժ Սարգսյանը վատ ժառանգություն է ստացել, և բացի այդ՝ կան օբյեկտիվ պատճառներ» կեղծ թեզը, որը նախկինում վախվորած ձևով էին «Գեբելսյան» քարոզչամեքենայի ներկայացուցիչները մատուցում: Ասել է թե՝ ձևականությունների հետևից չեն ուզում ընկնել ու արդեն բաց ձևով են պաշտպանում իրեց «շեֆին»:

Ինչ վերաբերում է Ս. Սարգսյանի կառավարման որակին, ապա միայն տեղեկատվական մանիպուլյացիաների կազմակերպման հարցում է նա հաջողել: Պետական հարցերում նա տապալվել է, ընդ որում՝ բացառապես սուբյեկտիվ գործոնների արդյունքում:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը