Կարծիք

10.09.2016 08:24


Բոլոր հանգուցյալները դրական են արտահայտվել երկրում իրականացվող փոփոխությունների մասին

Բոլոր հանգուցյալները դրական են արտահայտվել երկրում իրականացվող փոփոխությունների մասին

Պանիխիդայի մասնակիցներին հարցուփորձ անելուց հետո այսօր ՀՀԿ-ական պատգամավորը պատահաբար Անատոմիկի մոտով է անցել ու վարորդին խնդրել է կանգնել: Մտել է Անատոմիկ, հարցուփորձ է արել և պարզել է, որ բոլոր հանգուցյալները դրական են արտահայտվել երկրում իրականացվող փոփոխությունների մասին.
-Պետք է ասեմ, որ մեռելները գերանդիներով չէին և շատ ոգևորված էին այս փոփոխություններից, բոլոր սեղաններին մոտեցել եմ, մեկ առ մեկ հարցրել եմ, բացել եմ սառնարանները և բոլորին հարցրել եմ, և բոլորն ասում էին՝ շատ լավ է, որ գնում եք փոփոխությունների, մենք ձեզ հետ ենք,-ասաց Հակոբ Հակոբյանը:

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը