Քաղաքական

11.09.2016 20:45


ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամները հանդիպել են Վանաձորի Չուխաջյան թաղամասի բնակիչների հետ (տեսանյութ)

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամները հանդիպել են Վանաձորի Չուխաջյան թաղամասի բնակիչների հետ (տեսանյութ)

Հոկտեմբերի 2–ին Վանաձորում կայանալիք ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչությունը շարունակվում է։ Այդ շրջանակներում Չուխաջյան թաղամասի բնակիչների հետ է հադիպել ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության ավագանու ցուցակի առաջին համար, կուսակցության վարչության անդամ Վահան Ղույումչյանը։

Հանդիպմանը նաև ներկա են եղել ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության փոխնախագահ, ավագանու ընտրություններում կուսակցության Վանաձորի նախընտրական շտաբի ղեկավար Ստեփան Մարգարյանը և ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամ Երվանդ Բոզոյանը։

Նրանք լսել են վանաձորցիներին մտահոգող խնդիրները, պատասխանել նրանց հարցերին և ներկայացրել ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության ծրագրային դրույթներն ու տեսլականը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը