Քաղաքական

12.09.2016 10:52


«Интерфакс». Սեյրան Օհանյանը կփոխարինի Նիկոլայ Բորդյուժային ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում

«Интерфакс». Սեյրան Օհանյանը կփոխարինի Նիկոլայ Բորդյուժային ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն, ամենայն հավանականությամբ, կնշանակվի Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնում: Այս մասին «Интерфакс» գործակալությանը սեպտեմբերի 11-ին հայտնել է ՌԴ կառավարության աղբյուրը:

«Առաջիկայում Օհանյանը կազատվի պաշտպանության նախարարի պաշտոնից: Նա կզբաղեցնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը», - ասել է գործակալության զրուցակիցը:

Ավելի վաղ ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտնել էր, որ կազմակերպության նոր ղեկավարի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ և կազմակերպությունը կգլխավորի Հայաստանի ներկայացուցիչը։

Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը