Կարծիք

17.09.2016 08:55


Տնաշեննե՛ր, այդ ինչքա՞ն վախեցած եք, որ ժողովրդին ասեղի ծակով եք հանելու, նոր թողնեք հրապարակ...

Տնաշեննե՛ր, այդ ինչքա՞ն վախեցած եք, որ ժողովրդին ասեղի ծակով եք հանելու, նոր թողնեք հրապարակ...

Սեպտեմբերի 21-ին հրապարակ մտնելու կանոններին ու ցուցումներին ծանոթանալու ընթացքում բժժեցի:
Հասկացա, որ եթե ուզում ես մտնել հրապարակ, ապա պետք է լինես տկլոր ու սոված:
Այսպես թե այնպես, քեզ մինչ հրապարակ բաց թողնելը ոստիկաններն այնքան են ստուգելու, այնպես են քեզ մետաղորսիչներով «արդուկելու», որ տկլորանալու ես:
Իսկ եթե ստամոքսդ դատարկ չեղավ, ապա այնտեղ ինչ էլ նկատեն՝ համարելու են սուր ծակող-կտող գործիք...
Տնաշեննե՛ր, այդ ինչքա՞ն վախեցած եք, որ ժողովրդին ասեղի ծակով եք հանելու, նոր թողնեք հրապարակ...
Կորչե՛ք գրողի ծոցը...Ոչ էլ տնից դուրս կգամ...
Գնացե՛ք դուք ձեզնով՝ ձեր կոմունիստական մռութներով, նեղճակատ կինտոներով Անկախության տոն արեք...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը