Քաղաքական

20.09.2016 12:37


«Քաղաքացի դիտորդ»-ը 105 բողոք է ներկայացրել

«Քաղաքացի դիտորդ»-ը 105 բողոք է ներկայացրել

2016 թ. սեպտեմբերի 18-ի ՏԻՄ ընտրությունների ընթացքում դիտորդություն իրականացրած «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդների հայտնաբերած խախտումների վերաբերյալ նախաձեռնության իրավաբանական թիմը կազմել է թվով 105 բողոք, որից 6-ը` ուղղված թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին, 2-ը` 41 ԸԸՀ-ին, 8-ը` թիվ 20 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին,4-ը` թիվ 15 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին և 85-ը` 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին:

Բողոքներից 22-ը վերաբերում են այլ անձի փոխարեն քվեարկության դեպքերին, 8-ը` տեղամասում կողմնակի անձանց ներկայությանը, 3-ը` մատյանի և կնիքի` տեղամասից դուրս բերելու դեպքերին, 7-ը` ընտրողներին ուղղորդելու դեպքերին, 2-ը` ձայների հաշվարկի կարգի խախտմանը, 3-ը`հանձնաժողովի հերթափոխի խախտմանը, 5-ը` տեղամասում քարոզչություն իրականացնելուն, 21-ը` կուտակումներին, 7-ը` դիտորդների գործունեության խոչընդոտմանը, 2-ը` քվեաթերթիկների քանակի անհամապատասխանությանը, 3-ը` տեղամասից քվեաթերթիկների դուրսբերմանը, 5-ը` տեղամասի ուշ բացմանը, 6-ը` ընտրողներին օգնություն ցուցաբերելու կարգի խախտմանը, 1-ը` լցոնմանը, 1-ը` քվեարկած քվեաթերթիկների լուսանկարահանմանը:

Մնացած բողոքները վերաբերում են այլ խախտումների: Այս բողոքները ուղարկել ենք վերոնշյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ, ինչպես նաև առձեռն հանձնել կենտրոնական ընտրական հանձնաժողով, որպեսզի նրանք հասանելի դարձնեն ԸԸՀ-ներին` հաշվի առնելով ԸԸՀ-ների բաշխվածությունը ողջ պետության տարածքում և այն հանգամանքը, որ ԸԸՀ-ներն առայսօր ապահովված չեն այնպիսի արագ կապի միջոցներով, ինչպիսիք են էլ. փոստը, ֆաքսը և այլն:

«Քաղաքացի դիտորդ»նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը