Քաղաքական

22.09.2016 15:21


Վարդան Օսկանյանը միանում է «Change.org»-ում սկսված «Արդարություն Հայաստանում» արշավին

Վարդան Օսկանյանը միանում է «Change.org»-ում սկսված «Արդարություն Հայաստանում» արշավին

ՀԱՄԱԽՄԲՈւՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը միացել է «Change.org»-ում սկսված «Արդարություն Հայաստանում» արշավին։

«Մեծապես ողջունում եմ «Change.org»-ում սկսված «Արդարություն Հայաստանում» արշավը, որին միացել են Սերժ Թանկյանը, Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը, Վահե Բերբերյանը, Ալեքսիս Օհանյանը, Էրիկ Նազարյանը, Հասմիկ Պապյանը, Հրանտ Թոխատյանը, Սերժ Ավետիքյանը, Վիգեն Չեթերյանը և ուրիշներ։

Ես նույնպես միանում եմ այդ խնդրագրին և կոչ եմ անում բոլորին ստորագրել այն։ Իսկապես ժամանակն է և՛ Սփյուռում, և՛ Հայաստանում համախմբվել՝ մասնակցություն ունենալու ազատ և արդար ընտրությունների միջոցով Հայաստանում իրական փոփոխություններին։ 25 տարին՝ քառորդ դարը, որ մենք նշեցինք երեկ, բավարար ժամանակ էր, որ մենք կարողանայինք արդար, ժողովրդավար ու բարեկեցիկ պետություն կառուցել, բայց ցավոք շատ հեռու ենք դրանից։

Ուրախալի է, որ Սփյուռքում էլ են եկել այն համոզման, որ Հայաստանի զարգացման միակ ճանապարհն անցնում է ազատ և արդար ընտրությունների միջով։

««Արդարություն Հայաստանում» արշավը մտահոգ աշխարհասփյուռ հայերի դաշինք է, որոնք հավատում են Հայաստանի ժողովրդի հետ համերաշխությանը և նրան, որ պետք է ազատ ու արդար ընտրություններում ներկա լինել որպես վկաներ և դիտորդներ, միևնույն ժամանակ, Հայաստանի բնակչութան հետ միասին ակտիվ ներդրում ունենալ մեր ազգի ներկայի և ապագայի կառուցման գործում»,- խնդրագրում առկա այս միտքն ինձ ուրախացնում է։

Համոզված եմ, որ մենք բոլորս միասին ունենք այդ ներուժը՝ համապետական հաջորդ ընտրությունների արդյունքում իսկական բեկում մտցնելու Հայաստանում»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է Վ. Օսկանյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը