Աշխարհ

24.09.2016 15:54


Դեռահասը ծեծել է անտառում 10–ամյա տղային բռնաբարած բարձրդասարանցիներին

Դեռահասը ծեծել է անտառում 10–ամյա տղային բռնաբարած բարձրդասարանցիներին

Ռուսաստանի Սվերդլովի շրջանում 14–ամյա դեռահասը ծեծել է 4 բարձրդասարանցու, ովքեր անտառում բռնաբարել են 10–ամյա տղայի։ Այս մասին հայտնում է «НТВ.Ru»–ն։

Դեռահասը դարձել է միջադեպի ականատեսը և որոշել է վրեժխնդիր լինել բռնաբարողներից։ Դրանից հետո դպրոցականների ծնողները ոստիկանությունում նրա դեմ դիմում են գրել։

Տվյալ պահին քննիչները քրեական գործ են բացել՝ «Անփութության» հոդվածով։

Քննչական կոմիտեն պարզաբանելու է պատահարի բոլոր հանգամանքները և դրանում յուրաքանչյուր մասնակցի դերը, այդ թվում՝ դեռահասների ծնողների։ Իրավապահ մարմինները ստուգելու են նաև այն դեմքերի գործունեությունը, ովքեր պարտավոր են անչափահասների հանդեպ արհամարհանքի և իրավախախտումների կանխարգելիչ աշխատանքներ իրականացնել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը