Լրահոս

24.09.2016 19:27


Երբ խուզարկեցին գրպանահատի գրպանը

Երբ խուզարկեցին գրպանահատի գրպանը

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Գ.Նժդեհի փողոցի թիվ 17 հասցեի մոտից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Անդրանիկ Ա.-ին:
Խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվել է 20.000 դրամ:
Անդրանիկ Ա.-ն խոստովանել է, որ այդ գումարը գողացել է թիվ 44 երթուղու ավտոբուսում՝ մի քաղաքացու գրպանից:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել է տուժողը՝ 1954 թ. ծնված Վրույր Ա.-ն:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը