Կարծիք

25.09.2016 09:43


Մի՛ մտահոգվեք, պարո՛ն Սասունյան, մենք Սերժ Սարգսյանին նվիրում ենք ձեզ

Մի՛ մտահոգվեք, պարո՛ն Սասունյան, մենք Սերժ Սարգսյանին նվիրում ենք ձեզ

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի խմբագիր, ամերիկահայ Հարութ Սասունյանը Սերժ Սարգսյանին անփոխարինելի է համարում, իսկ ժողովրդին՝ քաղաքական հասունությունից զուրկ.
-Ժողովուրդն ամեն ինչից նեղացել է եւ իրավունք ունի նեղանալու։ Մեր ժողովուրդն արդար պահանջներ ունի, բայց քաղաքական հասունություն չունի եւ չի մտածում, որ էս մարդը եթե թողնի գնա, ո՞վ է գալու իր տեղը, եւ ի՞նչ վստահություն ունենք,- գրեթե լացակումաց հարցնում է Սասունյանը։

Արդեն սկսեցի կասկածել՝ գուցե Սասունյանը Ամերիկայո՞ւմ չի ապրում, այլ Հյուսիսային Կորեայում:
Հարգարժան պարոնն այնքան մտահոգ է, որ առանց Սերժ Սարգսյանի ժողովուրդն, ուղղակի, կորբանա...
Մի՛ մտահոգվեք, պարո՛ն Սասունյան, մենք նրան նվիրում ենք ձեզ. տարե՛ք, թող մի քիչ էլ Սփյուռքի նախագահը լինի։

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը