Աշխարհ

25.09.2016 12:25


Չինաստանում բախվել են բեռնատարն ու ավտոբուսը. կան զոհեր

Չինաստանում բախվել են բեռնատարն ու ավտոբուսը. կան զոհեր

Չինաստանի հյուսիս-արևելքում՝ Ներքին Մոնղոլիա ինքնավար մարզում, բախվել են բեռնատարն ու ավտոբուսը։ Կատարվածի հետևանքով 12 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է РИА «Новости»-ն՝ CCTV–ին հղումով։

Հուլունբուիր քաղաքի մոտակայքում տեղի ունեցած վթարի պատճառ է դարձել մայրուղի դուրս եկած ձին: Բեռնատարի վարորդը փորձել է խուսափել կենդանուն վթարի ենթարկելուց, սակայն բախվել է մարդատար ավտոբուսին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը