Լրահոս

25.09.2016 16:15


Հրդեհ Բերդ քաղաքում

Հրդեհ Բերդ քաղաքում

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13.16-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի Ա.Մանուկյան փողոցի սկզբնամասում այրվում է ցախանոց:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.19-ին, մարվել՝ 13.32-ին:

Պարզվել է, որ Ա.Մ.-ին պատկանող տանը կից օժանդակ շինությունում այրվել է մոտ 4 խ.մ փայտ:

Այս խորագրի վերջին նյութերը