Լրահոս

26.09.2016 09:05


Հրդեհ Թումանյան փողոցում, Մասիս քաղաքում և Ուրասար գյուղում

Հրդեհ Թումանյան փողոցում, Մասիս քաղաքում և Ուրասար գյուղում

Սեպտեմբերի 26-ին, ժամը 01.13-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևանի Թումանյան փողոցի թիվ 19 շենքի տանիքից։

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման և օպերատիվ խմբերը

Պարզվել է, որ «Կարաս» թոնրատան ծխատարում այրվում է յուղի նստավածք, ծխատարի երեսպատումը՝ 0,5 քմ և էլ. շարժիչը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.38-ին, մարվել՝ 01.44-ին։

***

Սեպտեմբերի 26-ին, ժամը 05.00-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Մասիս քաղաքի 4-րդ փողոցում գտնվող տաքսու սերվիսներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար մեքենա:

Պարզվել է, որ այրվում է Հանրապետության փողոցի թիվ 73/4 հասցեում գտնվող մետաղյա վագոն-տնակը` ամբողջությամբ մոտ 18 ք.մ, դեղատան տանիքը` մասնակի 5 ք.մ և ջերմահարվել է թիվ 5 ավագ դպրոցի 3 պատուհանը` մոտ 6 ք.մ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.35-ին, մարվել` 06.54-ին:

***

Սեպտեմբերի 26-ին, ժամը 01.20-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի ՈՒրասար գյուղում՝ այրվում է կուտակված անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ գյուղապետարանի մոտակայքում այրվում է Վ. Մ.-ին (ծնվ.1956թ.) պատկանող կուտակած անասնակեր (մոտ 13 տ.):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.31-ին:

Կտրվի լրացուցից տեղեկություն:

Այս խորագրի վերջին նյութերը