Աշխարհ

26.09.2016 10:20


Սիրիայի զինվորականներն սկսել են Հալեպի ականազերծումը (տեսանյութ)

Սիրիայի զինվորականներն սկսել են Հալեպի ականազերծումը (տեսանյութ)

Սիրիայի զինվորականներն սկսել են Հալեպի հարավային ծայրամասերի ականազերծումը։ Ռումբերի մեծ մասն ինքնաշեն է։ «Россия 24»–ի փոխանցմամբ՝ դրանք գործի են դրվում ինչպես հեռավորությունից, այնպես էլ շարժմամբ։

Այդ ծուղակներն իրենց հետևից թողել են ահաբեկիչները, որոնք մի քանի ամիս է՝ փորձում են գիշերուզօր գրոհներով վերահսկողություն հաստատել այդ տարածքների նկատմամբ։

Այդ հատվածով է անցնում հարավային ճանապարհը՝ Ռամուսին, որով Հալեպ են ժամանում խաղաղ բնակիչներ։ Քիչ հեռու վերջերս իսլամականներից մաքրված հրետանային ակադեմիայի շենքերի համալիրն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը