Աշխարհ

26.09.2016 10:28


Արքայազն Ջորջը չի սեղմել Կանադայի վարչապետի ձեռքը (ֆոտոշարք, տեսանյութ)

Արքայազն Ջորջը չի սեղմել Կանադայի վարչապետի ձեռքը (ֆոտոշարք, տեսանյութ)

Քեմբրիջյան արքայազն Ջորջը, ով ժամանել է Կանադա իր ծնողների՝ Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի հետ, ինքնաթիռից իջնելիս բավականին սառն է դիմավորել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին։

Թրյուդոն մեկ ոտքի վրա ծնկի է իջել և ժպիտով իր ձեռքն է մեկնել 3–ամյա Ջորջին, սակայն վերջինս չի սեղմել վարչապետի ձեռքը։ Ջասթին Թրյուդոն չի հանձնվել և առաջարկել է արքայազնին ընկերական ողջույն՝ «ձեռքին խփելով», սակայն կրկին պատասխան չի ստացել։

Ներկայումս Արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը 8–օրյա ճամփորդություն են իրականացնում Կանադայով, որն ավարտվելու է հոկտեմբերի 8–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը