Լրահոս

26.09.2016 21:20


Լեհաստանի իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերվել

Լեհաստանի իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերվել

Սեպտեմբերի 24-ին, ժամը 12.10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Նուբարաշենի խճուղու թիվ 7 հասցեի մոտ հայտնաբերել են Լեհաստանի Հանրապետության քաղաքացի, նախկինում դատապարտված, 1982 թ. ծնված Կարոլ Ռոդրիգեսին, որը 2015 թ. դեկտեմբերի 23-ից հետախուզվում էր Լեհաստանի իրավապահների կողմից (մեղադրանքները՝ թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառություն, կազմակերպված հանցավոր խմբի անդամ, խարդախություն):
Խափանման միջոցը՝ կալանք:
Կարոլ Ռոդրիգեսը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ, ինչի մասին հայտնվել է ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ:

Այս խորագրի վերջին նյութերը