Աշխարհ

26.09.2016 16:45


Հնդկաստանում պիթոնը կծել է լուսանկարվելու սիրահարին (տեսանյութ)

Հնդկաստանում պիթոնը կծել է լուսանկարվելու սիրահարին (տեսանյութ)

Համացանցում կադրեր են հայտնվել, որտեղ պատկերված է, թե ինչպես է հսկայական պիթոնը կծում հնդկական Ռաջաստան նահանգի բնակչին։

Տղամարդն ու նրա ընկերները որոշել էին լուսանկարվել սողունի հետ, սակայն նա անսպասելի կերպով կծել է հնդիկի ուսը։ Այս մասին հայտնում է «Sky News»–ը՝ հավելելով, որ տղամարդու կյանքին վտանգ չի սպառնում։

Պարզվել է, որ տեղի դպրոցի աշխատակիցներն օձին գտել են ուսումնական հաստատության տարածքում։ Նրան բռնելուց հետո էլ տղամարդը որոշել է սելֆի անել սողունի հետ, ինչն անկանխատեսելի ավարտ է ունեցել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը