Աշխարհ

27.09.2016 13:45


«Մթնշաղը» սերիալը կշարունակվի. հայտնի են դարձել առաջին մանրամասները (տեսանյութ)

«Մթնշաղը» սերիալը կշարունակվի. հայտնի են դարձել առաջին մանրամասները (տեսանյութ)

Հայտնի կինոսերիալի «Մթնշաղ. Սագա. Լուսաբաց: Մաս 2» եզրափակիչ մասն էկրան դուրս եկավ 4 տարի առաջ։

«Lionsgate» ստուդիան ղեկավարող Պատրիկ Վաքսբերգերը «ScreenDaily»–ի հետ հարցազրույցում խոստովանել է, որ ընկերությունը մտածել է «Մթնշաղային սագան» վերակենդանացնելու մասին։

Ընդհանուր առմամբ, սերիալի 5 ֆիլմերը կինովարձույթում 3 մլրդ դոլար են հավաքել, որից 829,7 մլն դոլարը՝ վերջին մասը՝ «Մթնշաղ. Սագա. Լուսաբաց: Մաս 2»–ը։

Պատրիկ Վաքսբերգերի խոսքով՝ «Մթնշաղի» թեման «Lionsgate»–ի համար մինչ այժմ արդիական է։

Սերիալի շարունակությունը կախված է Սթեֆանի Մայերից. եթե նա ուզենա նոր պատմություն շարադրել Էդվարդի և Բելլայի մասին, այն կէկրանավորվի։
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը