Կարծիք

27.09.2016 14:09


Համախմբվենք, որ ապրիլին «սանձենք» իշխանությանը

Համախմբվենք, որ ապրիլին «սանձենք» իշխանությանը

«Change.org»-ում մեկնարկած «Արդարություն Հայաստանում» արշավը, որին միացել են Սերժ Թանկյանը, Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը, Վահե Բերբերյանը, Ալեքսիս Օհանյանը, Էրիկ Նազարյանը, Հասմիկ Պապյանը, Հրանտ Թոխատյանը, Սերժ Ավետիքյանը, Վիգեն Չեթերյանը և ուրիշներ, արդեն իսկ մեծ լսարան ու մասնակիցներ է հավաքել, ինչի համար շատ ուրախ եմ և վստահ, որ այս երկրում համախմբված ենք մի բանի հասնելու:

Ժողովուրդը պահանջում է, որ Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրություններին արդար և ազատ ընտրություններ տեղի ունենան, և այն մարդիկ, ովքեր չեն կարողանում հանդուրժել համակարգված կոռուպցիան, մոնոպոլիան, դատական անհավասարությունը, ոստիկանության դաժանությունը, քաղաքական կողմնակալությունը, արտագաղթն ու ընտրակեղծիքները, ապա 2017 թ-ին շանս ունենք մեր բոլորիս ներուժը համախմբել մեկ գախափարի շուրջ, այն է՝ արդար ընտրություններ, որպեսզի «սանձվեն» այս իշխանությունները:

Ընտրակեղծիքի, թվերը «խփողների» դեմն առնելու համար պետք է միասնական և համախմբված լինենք, այլ կերպ այս իշխանության վերարտադրումն անխուսափելի կլինի:

Ուրախ եմ, որ արշավին միացել են ՀԱՄԱԽՄԲՈւՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀԱՄԱԽՄԲՈւՄ կուսակցության անդամ Վահե Հովհաննիսյանը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ակնկալում եմ, որ այլ քաղաքական, ասել է թե՝ ընդդիմադիր ուժեր ևս կմիանան այս արշավին և իրենց պայքարն իշխանության դեմ այս կերպ կարտահայտեն:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը