Աշխարհ

27.09.2016 14:25


Դրեզդենում 2 ինքնաշեն ռումբ է պայթել

Դրեզդենում 2 ինքնաշեն ռումբ է պայթել

Արևելյան Գերմանիայում՝ Դրեզդեն քաղաքում, 2 ինքնաշեն ռումբ է պայթել։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը՝ դրեզդենյան ոստիկանության ղեկավար Հորսթ Քրեթչշմարին հղումով։

Նշվում է, որ ռումբրից մեկը պայթել է մզկիթի մոտ, երկրորդը՝ միջազգային կոնգրես կենտրոնից դուրս։

Պայթյունի պահին մզկիթում էր գտնվում իմամը՝ կնոջ և 2 որդիների հետ, որոնք չեն տուժել։

Քիչ ուշ հայտնի է դարձել նաև երկրորդ պայթյունի մասին. կենտրոնում գտնվողները տարհանվել են։

Կատարվածի առնչությամբ հետաքննություն է սկսվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը