Աշխարհ

27.09.2016 16:45


Լեհաստանում աճուրդի են հանվել Ֆրանցիսկոս պապի օգտագործած մեքենաները

Լեհաստանում աճուրդի են հանվել Ֆրանցիսկոս պապի օգտագործած մեքենաները

Լեհաստանում աճուրդի է հանվել 3 «Volfswagen Golf», որոնք օգտագործել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը հուլիսի 27–31–ին Լեհաստան այցի ընթացքում։ Այս մասին հայտնում է ТАСС–ը։

Մեկնարկային գինը խորհրդանշական 1 զլոտի է։ Մի քանի ժամվա ընթացքում լոտերից մեկի արժեքը մեքենայի շուկայական գնի եռապատկին է հասել (մոտ 80 հազ զլոտի՝ 21 հազ դոլար)։

Յուրաքանչյուր մեքենայի հետ հավաստագիր է տրվում, որում նշում է, որ պոնտիֆիկոսը եղել է այդ մեքենայում, ինչպես նաև մանրամասն տեղեկատվություն Պապի երթուղու մասին։

Հավաքված միջոցներն ուղղվելու են բարեգործությանը, նշվում է Լիբանանի փախստականների համար հոսպիտալ բացելու մասին, որը, նախնական տվյալներով, արժե 300–800 հազ զլոտի (80–210 հազ դոլար).

Սակարկումները կշարունակվեն մինչև ս.թ. հոկտեմբերի 9–ը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը