Լրահոս

27.09.2016 23:48


Վրաերթ է տեղի ունեցել Աբովյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկում

Վրաերթ է տեղի ունեցել Աբովյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկում

Սեպտեմբերի 27-ին, ժամը 17.41-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել քաղաքացու. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Հոնդա ակորդ» մակնիշի 20 DO 026 պ/հ (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Տ. Ա.-ին (ծնված 1998 թ.) և Է. Վ.-ին (ծնված 1975 թ.), ովքեր հոսպիտալացվել են Թիվ 1 համալսարանական պոլիկնինիկա, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը