Աշխարհ

28.09.2016 10:29


Սարկոզին առաջարկելու է Մեծ Բրիտանիային մնալ ԵՄ կազմում, եթե նախագահ ընտրվի

Սարկոզին առաջարկելու է Մեծ Բրիտանիային մնալ ԵՄ կազմում, եթե նախագահ ընտրվի

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին մտադիր է առաջարկել Մեծ Բրիտանիային վերադառնալ ԵՄ կազմ նոր պայմաններով, եթե ինքը կրկին անգամ գա իշխանության։ Այս մասին հայտնում է «Financial Times»–ը։

Ինչպես հաղորդվում է, Փարիզում առաջատար գործարարի հետ հանդիպման ընթացքում Սարկոզին հայտարարել է, որ 2017թ. ընտրություններում հաղթելու դեպքում հենց հաջորդ օրը կմեկնի Բեռլին՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ԵՄ նոր համաձայնագիրը ներկայացնելու նպատակով, իսկ մեկ օր հետո էլ՝ մայիսի 8–ին, կմեկնի Լոնդոն։

«Ես կասեմ բրիտանացիներին հետևյալը՝ դուք դուրս եք եկել, բայց մենք քննարկում են նոր համաձայնագիրը, այդ պատճառով էլ հնարավորություն կա նորից քվեարկելու։ Սակայն այս անգամ խոսքը հին Եվրոպայի մասին չէ, այլ նոր Եվրոպայի։ Դուք ուզո՞ւմ եք մնալ։ Եթե այո, ավելի լավ, քանի որ ես չեմ կարող կորցնել Եվրոպայի թվով 2–րդ խոշորագույն տնտեսություն ունեցող երկիրը, մինչ բանակցություններ ենք վարում Թուրքիայի հետ՝ վերջինիս ԵՄ կազմ մտնելու վերաբերյալ։ Իսկ եթե ոչ, ապա ոչ։ Դուք կա;մ մնում եք, կա;մ հեռանում»,–հայտարարել է քաղաքական գործիչը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը