Աշխարհ

29.09.2016 10:15


Զախարովա. «Քիրբիի խոսքերն ավելի շատ նման էին «ֆաս» հրահանգի»

Զախարովա. «Քիրբիի խոսքերն ավելի շատ նման էին «ֆաս» հրահանգի»

ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի բաժնի տնօրեն Մարիա Զախարովան արձագանքել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Քիրբիի խոսքերին։ Զախարովան նշել է, որ ռուսական քաղաքներում ահաբեկչության մասին խոսքերն ավելի շատ հնչում էին որպես հրահանգ, այլ ոչ թե դիվանագետի մեկնաբանություն։

Ավելի վաղ Քիրբին հայտարարել էր, որ եթե ՌԴ–ն հրաժարվի համագործակցել ԱՄՆ–ի հետ Սիրիայի հարցով, ապա պատերազմը Սիրիայի Արաբական Հանրապետությունում կարող է շարունակվել, խմբավորումները կընդլայնեն իրենց գործողությունները։ Նրա կարծիքով հարվածները կարող են ուղղված լինել «ռուսական շահերի դեմ, հնարավոր է՝ նաև ռուսական քաղաքների»։

«Արդյոք չի՞ թվում, որ նման որովայնախոսությունը «ռուսական քաղաքներում ահաբեկչությունների» մասին ավելի շատ նման է «ֆաս» հրահանգի, այլ ոչ թե դիվանագետի մեկնաբանությունների»,– գրել է Մարիա Զախարովան իր «Facebook»–ի էջում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը