Աշխարհ

29.09.2016 11:30


Իրարանցում Թուրքիայում. Անի այցելած թուրք ուսանողները «Բարով եք եկել Հայաստան» հաղորդագրությունն են ստացել (տեսանյութ)

Իրարանցում Թուրքիայում. Անի այցելած թուրք ուսանողները «Բարով եք եկել Հայաստան» հաղորդագրությունն են ստացել (տեսանյութ)

Ժամանակակից Թուրքիայի Կարսի նահանգի հայկական Անի այցելած թուրք ուսանողները միջազգային GSM թվային բջջային տեխնոլոգիաներից «Բարով եք եկել Հայաստան» հաղորդագրությունն են ստացել, ինչը մեծ իրարանցում է առաջացրել նրանց դասախոսների շրջանում:

«Միլլեթի» փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Էրզրումի Աթաթուրքի անվան համալսարանի գրականության և պատմության ֆակուլտետի դասախոս, «Ցեղասպանության չհիմնավորված մեղադրանքների դեմ պայքարի» միության նախագահ Սավաշ Էյիլմեզը.

«Այս օպերատորը պատմական Անի քաղաքը ներառել է Հայաստանի սահմաններ և, այդպիսով, իրականացրել հայերի երազանքը: Մենք տարիներ շարունակ պայքարում ենք, որպեսզի պատմենք աշխարհին, թե ինչ անարդարության ենք ենթարկվում Հայկական խնդրի հարցում։ Մեր երկրում նման իրավիճակի հանդիպելը մեզ շատ տխրեցրել և զարմացրել է»։

Դասախոսը հավելել է, որ Էրզրումի փաստաբանների գրասենյակի հետ պատրաստվում են բողոք ներկայացնել դատախազություն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը