Լրահոս

29.09.2016 12:55


Կորած 20–ամյա աղջիկը հայտնաբերվել է

Կորած 20–ամյա աղջիկը հայտնաբերվել է

Եղիպատրուշ գյուղի` որպես անհետ կորած որոնվող 20-ամյա աղջիկը հայտնաբերվել է. այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը։

Հիշեցնենք, որ ոստիկանության Ապարանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր Եղիպատրուշ գյուղի բնակչուհի, 1996 թ. ծնված Հրանուշ Եղիազարյանը, ով սեպտեմբերի 28-ին՝ ժամը 00.10-ին, դուրս էր եկել տնից և չէր վերադարձել:

Ձեռնարկված որոնողական աշխատանքների արդյունքում սեպտեմբերի 29-ին՝ ժամը 9-ի սահմաններում, Հրանուշ Եղիազարյանը հայտնաբերվել է Երևանում և տեղափոխվել ստիկանության Ապարանի բաժին:

Այս խորագրի վերջին նյութերը