Լրահոս

29.09.2016 13:51


ՃՏՊ Վահագնի թաղամասում

ՃՏՊ Վահագնի թաղամասում

Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 09.42-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Վահագնի թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է շտապօգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վահագնի թաղամասի մոտակայքում բախվել են «Mercedes E-280» մակնիշի 34FR635 (վարորդ՝ Կ. Կ.) և «Wolkswagen Vento» մակնիշի 35GG809 (վարորդ՝ Պ. Մ) պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Wolkswagen Vento» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Հ. Կ.-ը (ծնվ. 1992թ.) հոսպիտալացվել է Արմենիա ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները:

Այս խորագրի վերջին նյութերը