Լրահոս

29.09.2016 14:10


Արջը մտել է անասնագոմ

Արջը մտել է անասնագոմ

Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 08.12-ին, ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Հորբատեղ գյուղում գիշերն արջը հոշոտել է Մ. Վ.-ին պատկանող մեկ ցուլիկ և Ա. Ս.-ին պատկանող մեկ ոչխար:

Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ գիշերն արջը մտել է Հորբատեղ գյուղի կենտրոնական փողոցի թիվ 12 տան մոտակայքում գտնվող անասնագոմ և հոշոտել 1 ցուլիկ, իսկ «Շորեր» կոչվող տարածքում` 1 ոչխար:

Այս խորագրի վերջին նյութերը