Լրահոս

29.09.2016 13:55


Հայտնաբերվել է դի

Հայտնաբերվել է դի

Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12.06-ին, ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Պրոմեթևս փողոցի թիվ 25 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի մահճակալին հայտնաբերել 1967 թ. ծնված Վ. Պ.-ի դին:

Այս խորագրի վերջին նյութերը