Լրահոս

29.09.2016 19:25


Այրման միջոցով ոչնչացվել է 1284,7 կգ վայրի աճած կանեփի կանաչ զանգված

Այրման միջոցով ոչնչացվել է 1284,7 կգ վայրի աճած կանեփի կանաչ զանգված

Սեպտեմբերի 27-ին հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 1284,7 կգ վայրի աճած կանեփի կանաչ զանգված:
Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 25.83 գրամ «մարիխուանա», 8.94 գրամ «սուբուտեքս» և 7 հաբ «տրամադոլ» տեսակի թմրամիջոց:
Կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ կամովին հանձնվել է 1 ինքնաձիգ, ինգնաձիգի դատարկ 2 պահունակ, 3 ինքնաշեն նռնակ, նռնակի 2 պայթուցիչ և տարբեր տրամաչափի 57փամփուշտ:


ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ

Այս խորագրի վերջին նյութերը