Լրահոս

29.09.2016 15:50


Անցկացվել է խաղաղապահ գործողությունների սցենարով պլանավորված զորավարժություն (ֆոտոշարք)

Անցկացվել է խաղաղապահ գործողությունների սցենարով պլանավորված զորավարժություն (ֆոտոշարք)

ՆԱՏՕ-ի օպերատիվ կարողությունների հայեցակարգի շրջանակներում ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի «ԶԱՌ» ուսումնական կենտրոնում սեպտեմբերի 27-ից 30-ը անցկացվել է խաղաղապահ գործողությունների սցենարով պլանավորված եռօրյա զորավարժություն: Դաշտային շարժական հոսպիտալի օպերատիվ կարողությունների հայեցակարգի շրջանակներում իրականացվել է նաև ՆԱՏՕ-ի չափորոշիչներով 1-ին մակարդակի ինքնագնահատում:

Զորավարժությանը մասնակցել են 500 զինծառայողներ` ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադից, ռազմաբժշկական վարչության անձնակազմից, օգտագործվել են շուրջ 60 ռազմական և բժշկական տեխնիկա և ուղղաթիռներ: Նախապես մշակված սցենարի համաձայն, բացազատված դաշտային շարժական հոսպիտալի աջակցությամբ իրականացվել է վիրավոր զինծառայողների ուղղաթիռային տարհանում, քաղաքացիական բնակաչությանը բուժօգնության ապահովում, միջազգային և ոչ կառավարական կազմակերպությունների հետ համագործակցության կազմակերպում և այլ միջոցառումներ:

Ինքնագնահատման գործընթացը իրականացվել է արտերկրում համապատասխան վերապատրաստում ստացած եւ ՆԱՏՕ-ի կողմից հավաստագրված ՀՀ ԶՈՒ սպաների կողմից` ՆԱՏՕ-ի և ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրահանգիչների խորհրդատվությամբ ու դիտարկմամբ։

Այս խորագրի վերջին նյութերը