Լրահոս

29.09.2016 17:39


Հրդեհ Արթիկ քաղաքում

Հրդեհ Արթիկ քաղաքում

Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15.20-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Արթիկ քաղաքի Տուֆի գրասենյակի մոտակայքում այրվում են ավտոտնակներ։

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Արթիկ-Տուֆ» ՓԲԸ-ին պատկանող ավտոկայանատեղիում այրվում է ԿՎԶ մակնիշի առանց պ/հ չշահագործվող ավտոբուսի շարժիչը և սրահն ամբողջությամբ մոտ 8 ք.մ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.59-ին, մարվել՝ 16.12-ին:

Այս խորագրի վերջին նյութերը