Կարծիք

29.09.2016 17:55


Այդ երեք հոգին այն իսկական մտավորականներն են, որոնց կարիքը մեր ազգը շատ վաղուց զգում է

Այդ երեք հոգին այն իսկական մտավորականներն են, որոնց կարիքը մեր ազգը շատ վաղուց զգում է

Ճարտարապետ Լևոն Իգիթյանը, անդրադառնալով սփյուռքահայ մտավորականների՝ «Արդարությունը Հայաստանում» խորագրով հայտարարությանը, ասել է. «... Էդ ովքե՞ր են էդ երեք հոգի՞ն: Էդ ի՞նչ ընդհանրացումներ են, չեմ հասկանում: Նրանք այդ հեղինակությունը չունեն. ով որ լավ կիթառ է նվագում, դառնում է հայ մտավորակա՞ն»:
Ի դեպ, երեք հոգի ասելով՝ նկատի ունի դերասանուհի Արսինե Խանջյանին, ռեժիսոր Ատոմ Էգոյանին և երաժիշտ Սերժ Թանկյանին:
Հիմա լուսաբանենք, թե այդ երեք հոգին ովքեր են: Նրանք այն իսկական մտավորականներն են, որոնց կարիքը մեր ազգը շատ վաղուց զգում է, այլ ոչ թե ձեր նման մտավորականների, երբ ազգի համար դուք պարզապես ոչինչ եք, երբ ազգը ձեր կարիքն ունի, դուք Սերժի փեշի տակ եք մտնում, նրանք այն մտավորականներն են, որոնք ուզում են իմ, հայ ազգի, ցավոք, նաև Իգիթյանի համար ինչ-որ բան փոխել, ուզում են արդարություն հաստատել իմ, հայ ազգի ու, ցավոք, նաև իգիթյանների համար:
Հիմա դուք, լինելով ճարտարապետ, ասել է թե՝ հայ ազգի մտավորական, բավական չէ՝ չէք միանում նրանց նախաձեռնությանը, մի հատ էլ չե՞ք ուզում ճանաչել այնպիսի մարդկանց, որոնց ողջ աշխարհն է ճանաչում, և, ինչու չէ, նաև՝ պարծենում:
Չէ, գիտեք՝ Իգիթյանը լավ էլ ճանաչում է «այդ երեքին». պարզապես իշխանության «սապոնվելու» ցանկությունն ու ձգտումն այնքան մեծ է, որ իրեն դրել է խուլ ու համրի տեղ՝ չգիտեմ, չեմ տեսել, չեմ ճանաչում:
Ասեմ՝ Իգիթյանն ում է ճանաչում, և ով է իր համար հեղինակավոր: Ասենք, օրինակ, իր համար մեծ հեղինակություն է վայելում Սաշիկ Սարգսյանը և սարգսյանական այլ կլանի ներկայացուցիչներ:
Եվ ամենևին զարմանալ պետք չէ, որ Իգիթյանն այսքան կոշտ է արտահայտվում համաշխարհային հայ մտավորականների նախաձեռնությանը. իգիթյանների նման այլ մտավորականների համար այսօրվա իշխանությունը սրբություն է, բարձր արժեք, ո՞վ կարող է ասել՝ «աչքիդ վերևն ունք կա», բա իրենք ինչի՞ համար են, որ ելույթ չունենան: Բա եթե Իգիթյանը «դոշ տված» չպաշպանի, հիմա ճարտարապետ կոչմանն ո՞վ կարժանանար:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը