Լրահոս

30.09.2016 08:50


Նորագավիթի գերեզմանների մոտ «Wolkswagen Vento»-ն վրաերթի է ենթարկել սայլակ տեղափոխող անցորդին

Նորագավիթի գերեզմանների մոտ «Wolkswagen Vento»-ն վրաերթի է ենթարկել սայլակ տեղափոխող անցորդին

Սեպտեմբերի 29-ին, ժամը 21.00-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթի գերեզմանների մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ անձը չպարզված քաղաքացին «Wolkswagen Vento» մակնիշի 19ՏՍ031 պետհամարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել անցորդ (տեղափոխել է սայլակ) Խ. Ա.-ին (ծնվ.1976թ.), ինչի հետևանքով Խ.Ա.-ը և ավտոմեքենայի ուղևոր Շ. Ա.-ը (ծնվ.1965թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Էրեբունի ԲԿ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր և միջին ծանրության:

Այս խորագրի վերջին նյութերը