Լրահոս

30.09.2016 09:15


Օձունում հրդեհ է բռնկվել

Օձունում հրդեհ է բռնկվել

Սեպտեմբերի 30-ին, ժամը 01.00-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Օձուն գյուղում այրվում է կուտակած անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.45-ին, մարվել` 03.35-ին: Այրվել է 8-րդ փողոցի 3-րդ փակուղու տներից մեկի մոտակայքում պահեստավորված անասնակեր (130 հակ):

Այս խորագրի վերջին նյութերը