Աշխարհ

30.09.2016 10:15


Իսրայելը հրաժեշտ է տալիս Շիմոն Պերեսին (տեսանյութ)

Իսրայելը հրաժեշտ է տալիս Շիմոն Պերեսին (տեսանյութ)

Այսօր՝ սեպտեմբերի 30–ին, Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսի հուղարկավորությունն է։ Իսրայելի 9–րդ առաջնորդը մահացավ սեպտեմբերի 28–ին՝ ավելի վաղ տարած կաթվածի հետևանքով, 93 տարեկան հասակում։

Քաղգործչին հրաժեշտ տալու համար Իսրայել է մեկնել 70 երկրի պատվիրակություն՝ նախագահների, վարչապետերի և խորհրդարանական առաջնորդների գլխավորությամբ։ Ռուսաստանը ներկայացնելու է այդ երկրի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն։

«Россия 24»–ի փոխանցմամբ՝ սգո միջոցառումները սկսվել են դեռևս նախօրեին։ Ազգային դրոշով ծածկված դագաղը խորհրդարանի շենքի մոտ գտնվող հրապարակում է, որին օրվա ընթացքում հազարավոր մարդիկ են մոտեցել։ Պերեսին հողին կհանձնեն Երուսաղեմի Հերցլի լեռան վրա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը