Աշխարհ

30.09.2016 10:20


«USA Today» թերթը կոչ է արել ամերիկացիներին չքվեարկել Թրամփի օգտին

«USA Today» թերթը  կոչ է արել ամերիկացիներին չքվեարկել Թրամփի օգտին

ԱՄՆ–ի համազգային «USA Today» թերթը իր խմբագրական հոդվածում կոչ է արել ամերիկացիներին գալիք նախագահական ընտրություններում չքվերակել հանրապատեկան կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփի օգտին։

Ինչպես նշվում է, իր 34–ամյա պատմության ընթացքում «USA Today»–ի խմբագրությունն առաջին անգամ որոշել է ելույթ ունենալ նախագահի թեկնածուի դեմ։ Նրանց կարծիքով Թրամփը բազմիցս ցուցադրել է իր խառնվածքի, գիտելիքների, հաստատակամության և ազնվության բացակայությունը, որոնք անհրաժեշտ են ամերիկյան նախագահ լինելու համար։

Թերթը մեղադրում է հանրապետականին նրա համար, որ վերջինս «դավաճանել է այն հիմքերը», որոնք ստեղծել էին երկրի նախորդ առաջնորդները, որոնց թվում են ՆԱՏՕ–ին աջակցելու պարտականությունը և «ռուսական ագրեսիայի» դեմ ընդդիմությունը։ Բացի այդ, նշվում է, որ Թրամփը հաճախ փոխում է իր դիրքորոշումը, ինչը ընդունելի չէ Գերագույն գլխավոր հրամանատարի համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը