Լրահոս

30.09.2016 14:02


Արծվաբերդում տուն է այրվել

Արծվաբերդում տուն է այրվել

Սեպտեմբերի 30-ին, ժամը 11.32-ին ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի 15-րդ փողոցի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 14-րդ փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.48-ին, մարվել՝ 11.54-ին:

Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 3 քմ:

Այս խորագրի վերջին նյութերը