Լրահոս

01.10.2016 08:11


Ահազանգել է, որ ցանկանում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Կիևյան կամրջից

Ահազանգել է, որ ցանկանում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Կիևյան կամրջից

Սեպտեմբերի 30-ին, ժամը 21.50-ին անձը չպարզված քաղաքացուց ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ ինքը գտնվում է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում և ցանկանում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Կիևյան կամրջից:

Ժամը 21.51-ից Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը պարբերաբար փորձել է կապ հաստատել քաղաքացու հետ:

Պարզվել է, որ քաղաքացին գտնվում է Սեբաստիա փողոցում՝ բանկի մոտակայքում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Փրկարարները 1989 թ. ծնված Ա. Կ.-ին հայտնաբերել են Սեբաստիա փողոցի թիվ 19 հասցեում գտնվող Դ. Վարուժանի անվան դպրոցի մոտակայքում: Հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը Ա. Կ.-ին ցուցաբերել է համապատասխան հոգեբանական աջակցություն:

Այս խորագրի վերջին նյութերը