Լրահոս

01.10.2016 09:16


Չկալովկայում անասնագոմ է այրվել․ 11 գլուխ ոչխար է դուրս բերվել

Չկալովկայում անասնագոմ է այրվել․ 11 գլուխ ոչխար է դուրս բերվել

Հոկտեմբերի 1-ին, ժամը 04.26-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղի սկզբնամասում գտնվող տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ առաջին փողոցի տներից մեկին հարակից այրվում է անասնագոմ:

Փրկարարներն անասնագոմից դուրս են բերել 11 գլուխ ոչխար և տեղափոխել անվտանգ տարածք։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.53-ին, մարվել՝ 06.27-ին։

Անասնագոմում այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 120 քմ) և մոտ 200 կգ կուտակված անասնակեր:

Այս խորագրի վերջին նյութերը