Լրահոս

01.10.2016 09:28


Էջմիածնի դպրոցի դիմաց բախվել են «Toyota Camry»-ն, «Renault Logan»-ը, «Mitsubishi Colt»-ը և «BMW 318»-ը

Էջմիածնի դպրոցի դիմաց բախվել են «Toyota Camry»-ն, «Renault Logan»-ը, «Mitsubishi Colt»-ը և «BMW 318»-ը

Հոկտեմբերի 1-ին, ժամը 03.21-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի 2-րդ դպրոցի դիմաց` Մաշտոցի խաչմերուկում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Toyota Camry» մակնիշի 01 NA 050 (վարորդ՝ 1964 թ. ծնված Ա. Ղ.), «Renault Logan» մակնիշի 309 LU 67 (վարորդ՝ 1989 թ. ծնված Գ. Մ.), «Mitsubishi Colt» մակնիշի 35 CO 841 (վարորդ՝ 1988 թ. ծնված Ա. Մ.) և «BMW 318» մակնիշի 35 AC 350 (վարորդ՝ 1990 թ. ծնված Խ. Ս.) պետհամարանիշներով ավտոմեքենաները. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են մեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Այս խորագրի վերջին նյութերը