Լրահոս

01.10.2016 09:39


Հրազդանում այգու մեջ այրվել է խորդանոց

Հրազդանում այգու մեջ այրվել է խորդանոց

Հոկտեմբերի 1-ին, ժամը 03.25-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Բանավան թաղամասում՝ այգու մեջ, այրվում է խորդանոց:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.31-ին, մարվել՝ 03.43-ին:

Պարզվել է, որ Հարավային 3/4 թաղամասի թիվ 14 հողատարածքում ամբողջությամբ այրվել է փայտյա խորդանոցը՝ մոտ 30 քմ:

Այս խորագրի վերջին նյութերը