Լրահոս

01.10.2016 12:33


Լռության օր է. վաղը Գյումրիում և Վանաձորում ավագանու ընտրություններն են

Լռության օր է. վաղը Գյումրիում և Վանաձորում ավագանու ընտրություններն են

Գյումրի և Վանաձոր քաղաքներում 2016 թվականի հոկտեմբերի 2-ին կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։

Նախընտրական քարոզարշավն ավարտվել է սեպտեմբերի սեպտեմբերի30–ին։ Այսօր լռության օր է՝ քարոզչությունն արգելվում է։

Հիշեցնենք, որ Վանաձորի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել ՀԱՄԱԽՄԲՈՒՄ, ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ, «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։

Գյումրիում կայանալիք ընտրությունների ավագանու իրենց ցուցակներն են ներկայացրել ՀԱՄԱԽՄԲՈՒՄ, ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ, «Ալյանս», Բալասանյան դաշինք, ԳԱԼԱ, «Գյումրեցու ոգի», «Գործարար», «Հայկական վերածնունդ», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։

Ընդհանուր առմամբ, հոկտեմբերի 2-ին ՏԻՄ ընտրություններ են նշանակված Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի թվով 373 համայնքներում: Նշված համայնքներից 36-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 82 համայնքում` միայն ավագանու անդամի ընտրություններ, իսկ 255 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:

Սահմանված ժամկետում որպես համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրվել 736 քաղաքացի, որոնցից 49-ը մինչև թեկնածուների գրանցումը հետ է վերցրել գրանցման փաստաթղթերը: Ավագանու անդամի թեկնածու առաջադրված 3 139 քաղաքացիներից 24-ը մինչև գրանցվելը հետ է վերցրել փաստաթղթերը:

Սահմանված ժամկետում համայնքի ղեկավարի բոլոր 687 առաջադրված թեկնածուները գրանցվել են: Ավագանու անդամի 3 115 թեկնածուներից գրանցվել են 3 114-ը. ավագանու անդամի մեկ թեկնածուի գրանցումը մերժվել է՝ առաջադրվելու իրավունք չունենալու հիմքով:
Սեպտեմբերի 7-ին լրացել է Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի կողմից հոկտեմբերի 2-ի ընտրությունների, այդ թվում նաև` Գյումրու և Վանաձորի ավագանու ընտրությունների, տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետը:
Հայաստանի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Օրինաց երկիր» և «Ժառանգություն» կուսակցությունների կողմից նշանակումներ են կատարվել բոլոր 835 ՏԸՀ-ներում: «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի կողմից նշանակումներ չեն կատարվել թվով 41 ՏԸՀ-ներում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը