Լրահոս

01.10.2016 12:40


Ծերացող երկրների շարքը համալրած Հայաստանը կարող է հետագայում համարվել նաև ծեր երկիր

Ծերացող երկրների շարքը համալրած Հայաստանը կարող է հետագայում համարվել նաև ծեր երկիր

Հայաստանը համալրել է ծերացող երկրների շարքը: Այս մասին հոկտեմբերի 1–ին՝ Տարեցների միջազգային օրը, լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյանը։

–Մենք համալրել ենք ծերացող երկրների շարքը, կարող ենք հետագայում համարվել նաև ծեր երկիր, -նշել է բանախոսը` հավելելով, որ ծերությունն իր հետ բերում է տնտեսական, սոցիալական խնդիրներ:

Գևորգյանի խոսքով՝ տարեցների 70 տոկոսը քաղաքաբնակ է, իսկ կյանքի միջին տևողությունը 75 տարին է։ Հայաստանում 90 տարեկանից բարձր 6500 մարդ կա, իսկ 100 տարեկանից բարձր՝ 102 մարդ. ամենատարեցները երկուսն են՝ 115 տարեկան, ովքեր Արարատի մարզում են բնակվում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը