Լրահոս

01.10.2016 21:30


Թիվ 46 երթուղու ավտոբուսում մի քաղաքացուհու պայուսակից դրամապանակ է գողացել

Թիվ 46 երթուղու ավտոբուսում մի քաղաքացուհու պայուսակից դրամապանակ է գողացել

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Խանջյան փողոցի թիվ 2 հասցեի մոտից բերման են ենթարկել 1991 թ. ծնված Արմեն Հ.-ին:
Պարզվել է, որ նա թիվ 46 երթուղու ավտոբուսում մի քաղաքացուհու պայուսակից գողացել է դրամապանակ, որի մեջ եղել է գումար և այցեքարտեր:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը