Վառվող մոմից հրդեհ է բռնկվել. տունն ամբողջությամբ այրվել է
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 9.30-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Արագածոտնի մարզի Փարպի գյուղի սկզբնամասում տան տանիք է այրվում: Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 9-ի սահմաններում, 1958 թ. ծնված Գոհար Զ.-ի տանը վառվող մոմից հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով այրվել է վերջինիս տունն ամբողջությամբ և հարևանի՝ 1969 թ. ծնված Զաքար Ս.-ի տան տանիքը: Հրդեհը մարվել է նույն օրը՝ ժամը 12.10-ին: Վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն:
Վառվող մոմից հրդեհ է բռնկվել. տունն ամբողջությամբ այրվել է
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 9.30-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Արագածոտնի մարզի Փարպի գյուղի սկզբնամասում տան տանիք է այրվում:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 9-ի սահմաններում, 1958 թ. ծնված Գոհար Զ.-ի տանը վառվող մոմից հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով այրվել է վերջինիս տունն ամբողջությամբ և հարևանի՝ 1969 թ. ծնված Զաքար Ս.-ի տան տանիքը:
Հրդեհը մարվել է նույն օրը՝ ժամը 12.10-ին:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն: