Լրահոս

01.10.2016 14:50


Փախած 20–ամյա հարսն իր անհետացման համար հանիրավի մեղադրել էր գյուղի բնակիչներից մի քանիսին (լուսանկար)

Փախած 20–ամյա հարսն իր անհետացման համար հանիրավի մեղադրել էր գյուղի բնակիչներից մի քանիսին (լուսանկար)

«SHAMSHYAN.com»-ի տեղեկություններով՝ ոստիկանության Ապարանի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Արմեն Սեդրակյանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ սեպտեմբերի 28–ին Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղի բնակչուհի, 20-ամյա Հրանուշ Եղիազարյանի անհետացման դեպքի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը գյուղ ժամանած ոստիկանության Ապարանի բաժնի աշխատակիցները Ապարանի ոստիկանապետ Աշոտ Հայրապետյանի գլխավորությամբ առեղծվածային պայմաններում անհետացած Հ. Եղիազարյանի տանը հայտնաբերել էին նամակ-երկտող, որտեղ նա իր անհետացման պատճառում մեղադրել էր գյուղի բնակիչներից մի քանիսին: Նյութերի նապապատրաստման ընթացքում պարզվել է որ նրա կողմից նշված անձինք ոչ մի առնչություն չեն ունեցել նրա անհետացման հետ, նույնիսկ չեն իմացել, որ Հրանուշը այդ քայլին է դիմելու: Երբ հաջորդ օրը Ապարանի ոստիկանները Հրանուշին հայտնաբերում են Երևանում և տեղափոխում ոստիկանության Ապարանի բաժին, վերջինս խոստովանում է, որ ինքն «անկապ տեղն է մարդկանց անունները նշել, որպեսզի մարդիկ ընկնեն մոլորության մեջ»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, ոստիկանության Ապարանի բաժնի աշխատակիցները՝ Ապարանի ոստիկանապետ Աշոտ Հայրապետյանի գլխավորությամբ Երևանում հայտնաբերել էին Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղի բնակչուհի, 20-ամյա Հրանուշ Եղիազարյանին։ Նա տեղափոխվել էր ոստիկանության Ապարանի բաժին, իսկ իր՝ տանից հեռանալու քայլը պատճառաբանել էր, որ ամուսինը երկար ժամանակ է, տանը չի, ինքն էլ ինչ-որ հարցերում նեղվում է։

Մանրամասն՝ «SHAMSHYAN.com»–ում

Այս խորագրի վերջին նյութերը